Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ ընդհատված ուսումնական գործընթացը հեռավար ձևով իրականացնելու, հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորություններն ու խնդիրները ուսումնասիրելու, լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով իրականացնում է հարցում:
Համապատասխան հաղորդագրության մեջ նաեւ ասվում է,
«- Բոլոր ուսուցիչներին խնդրում ենք ժամանակ հատկացնել հարցաթերթիկը լրացնելու և մինչև մարտի 30-ը ուղարկելու համար: Պատասխաններից ընտրված տարբերակները խնդրում ենք ընդգծել:
- Հարցաթերթիկին կարող եք ծանոթանալ հղումով.
- տեղադրված է word և pdf տարբերակներով:
- Խնդրանք ուսուցիչներին, ովքեր ունեն ինտերնետ-կապ.
հարցաթերթիկը ներբեռնել, լրացնել և մինչև մարտի 30-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
- Խնդրանք տնօրեններին.
Ձեր դպրոցի՝ ինտերնետ-կապ կամ համակարգիչ չունեցող ուսուցիչներին հարցաթերթիկ տրամադրել թղթային տարբերակով և լրացված հարցաթերթիկները մինչև ապրիլի 1-ն ուղարկել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը