Ինչպես արդեն գիտենք ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում պարետի կողմից որոշակի սահմանափակումներ են մտցվել ուղևորափոխադրումների մասով, դա կապված է միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին։ Ներկայիս դրությամբ որոշ ներմարզային և ներհամայնքային երթուղիներ գործում են։ Այս մասին մամուլի ասուլի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նա հայտնեց, որ այսօր նախատեսվում են որոշակի փոփոխություններ իրականցվել նաև պարետի որոշման մեջ կապված միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսների վերաբերյալ․ «Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները։ Հիշեցնեմ՝ դրանք հինգ մարզում են»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը