Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի ձկները սատկել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Տիգրան Առաքելյանը:
Օգտատիրոջ հրապարակած կադրերում երևում է, որ ջրամբարի ափին բազմաթիվ սատկած ձկներ կան:
«Սա այսօրվա նկարած է։ Սևաբերդի ջրամբար։ Բնապահպանները և իրավապահները պետք է պարզեն՝ սա ի՞նչի արդյունք է»,- գրել է նա։
Օգտատիրոջ հրապարակմանն արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարությունը փոխանցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն արդեն զբաղվում են խնդրով։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը