Կորոնավիրուսի տարածումը մեզ մոտ վատագույն սցենարով չի տեղի ունենում: Այլ տեղի է ունենում մինչև հիմա աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարներով, ի հարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ: Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ այդպիսի բան, փառք Աստծո, չկա: Կա որոշակի աճ, բայց իրավիճակը հսկողության տակ պահելու համար կարևոր է, որ մենք այս մեկ շաբաթյա սահմանափակումների ռեժիմը պահպանենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը