«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ֊ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։
Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ։ Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար պայմաններ է ստեղծելու մասնավոր հեռուստաընկերությունների համար։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, գովազդատուներն արդեն իսկ կտրուկ կրճատել կամ, ընդհանրապես, հանել են գովազդային բյուջեները։ Իշխանությունն այս քայլով ճգնաժամ չի լուծում, հակառակը՝ նոր ճգնաժամ է ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների համար։ Ըստ «Մեդիա պաշտպանի»՝ սա մասնավոր հեռուստաընկերություններին ճնշումների ենթարկելու և նրանց գործունեությունը դադարեցնելուն միտված հերթական քայլն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը