Խնդիրն այն է, որ Հայաստանի ու Արցախի իշխանական խավերը հաճախ հակասական հայտարարություններ են անում և շատ կարևոր է, թե Արցախի հանրությունն ինչպես է ընկալում իր հիմնահարցի լուծումը: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ հարցին, թե արցախցիներն իրենց անկախությունն ինչի հետ պետք է փոխեն, քաղաքացիների 84 տոկոսը պատասխանել է՝ ոչ մի փոխզիջման չեն գնալու: Իսկ հարցին՝ մնա՞լ Արցախում և վերադարձնել ինչ-որ տարածքներ, քաղաքացիների 6,6 տոկսն են համաձայնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը