24 03 2020

Առողջապահության նախարարությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

Առողջապահության նախարարությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը:

Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով` լրացնելով պարտադիր դաշտերը:

Դիմումի ձեւերը կարող եք ներբեռնել  հղումով: Դիմումը պետք է լինի ստորագրված եւ պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն եւ/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձեւերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով:

Դիմումների գրանցման եւ ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ