23 03 2020

Ոստիկանությունը 115 հուղարկավորություն է հսկել, որ 20 հոգուց ավելի չհավաքվեն



«Պարետի ցուցումով մենք հանձնարարություն ստացանք, որ հսկողություն իրականացնենք նաև հուղարկավորություն կազմակերպող սուբյեկտների նկատմամբ։ 12 ժամ առաջ սկսեցինք տեղեկատվություն հավաքել այն սուբյեկտներից, ովքեր իրականացնում են հուղարկավորություն, տարբեր միջոցառումներ, և պահպանում ենք 20 հոգուց ոչ ավել հավաքվելու պահանջը, որպեսզի կարողնանք բացառել վարակների փոխանցումը»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Նա հավելեց, որ ոստիկանությունն այդ ընթացքում 1351 իրազեկում է ուղարկվել նմանատիպ օբյեկտներին, որոնցից 1133-ը զվարճանքի և ժամանցի վայրեր են, 126-ը՝ հոգեհանգստի սրահներ։

«Երեկվա դրությամբ, 115 հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումներ է սպասարկվել և պահպանվել է 20 հոգու ռեժիմը»,- ասաց փոխոստիկանապետը և հավելեց, որ հաջորդ ցուցումն օբյեկտների ցանկն է, որոնք պետք է դադարեցնեն գործունեությունը․ «Մենք 370 իրազեկում ենք ուղարկել այդ տնտեսվարող սուբյեկտներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ