Կառավարությունը պարտադիր է համարում սպանդանոցային մորթը՝ նշելով, թե քաղաքակիրթ պայմաններում պետք է անասունը մշակվի, որպեսզի նորմալ միս հասնի սպառողին։
Բայց հարց է՝ մսի՝ գոմից մինչև սպառողի խոհանոց փուլը պե՞տք է քաղաքակիրթ ձևով լինի, թե՞ միայն սպանդանոցինը։
«Գումի» շուկայի մսի վաճառակետում ընդամենը երկու օր առաջ արված լուսանկարում զարհուրելի պատկեր է՝ դարսված են մշակված խոզերը, որոնցից մեկն արդեն ընկել է գետնին՝ փողոցի վրա, մյուսն էլ պատրաստվում է ընկնել։
Կարող է և մինչև մորթելը ստուգել են, առողջ է եղել, միսը՝ պիտանի օգտագործման համար, բայց այժմ, արդեն, հաստատ պիտանի չէ օգտագործման համար։
Բնականաբար՝ այն այդպես էլ հասել է սպառողին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը