20 03 2020

Վրաստանը կդադարեցնի օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ

Վրաստանը կդադարեցնի օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ

Վրաստանը մարտի 21-ից դադարեցնում է օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, ուրբաթ  կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:

«Վաղվանից բոլոր երկրների հետ օդային հաղորդակցությունն ամբողջությամբ կդադարեցվի, կմնան միայն վրացական ավիաընկերության թռիչքները», - ասել է Չիկովանին: Վրացական Georgian airways ավիաընկերություն թռիչքներ են իրականացնում՝ տարբեր երկրներից իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ