20 03 2020

ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով

ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով

Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կասեցվել Հայաստանում հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների խրախուսումը: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռահար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 8 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկել փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 32 տնտեսվարող: 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 9 դիմում մերժվել, ևս 4 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 
Օրինապահ հարկ վճարողների ցանկը

 
«ՕՊՏԻՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

«ԳԱԲԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

«ԹԱԳ ՀԷՄ» ՍՊԸ

«ՌԷԿԱ» ՍՊԸ

«ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ

«ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ

«ՖՅՈՒՉՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ

«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ