Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումարներ են հատկացվել դերասան Երվանդ Մանարյանի, դիրիժոր Յուրի Դավթյանի և անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։
«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1,640.1 հազ. դրամ»,- ասված է Յուրի Դավթյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ վարչապետի որոշման մեջ:
«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1,700.0 հազ. դրամ»,- ասված է Երվանդ Մանարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին վարչապետի որոշման մեջ:
«Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1,640.1 հազ. դրամ»,- ասված է Սամվել Կարապետյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին վարչապետի որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը