19 03 2020

Արագածոտնի Կարմրաշեն համայնքի ղեկավարը մահացել է. արտահերթ ընտրություն կանցկացվի

Արագածոտնի Կարմրաշեն համայնքի ղեկավարը մահացել է. արտահերթ ընտրություն կանցկացվի

Արագածոտն մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ կանցկացվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի այսօրվա օրակարգից:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքի  ղեկավար Սամվել Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում, սակայն այս տարվա հունվարի 28-ին մահացել է:

Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 9-ի №35-Ա որոշմամբ՝ կանցկացվի 2020 թվականի հունիսի 14-ին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ