16 03 2020

Կոչ ենք անում Արցախից ՀՀ և հակառակը ուղևորվել բացառիկ անհրաժեշտության դեպքում․ վարչապետ



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հատուկ նիստի ժամանակ տեղեկացրել է, որ երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի մասին, և պայմանավորվել քաղաքացիներին կոչ անել Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն ուղևորվեն միայն անհրաժեշտության դեպքում։

«Մինչև այս պահն Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել, պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում, նաև պայմանավորվեն, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևվորվող քաղաքացիներին, և ջերմություն ունենալու պարագահում կխնդրենք վերադառնալ իիրենց բնակության վայեր»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ