Կորոնավիրուսը շատ արագ առաջադիմում է և վտանգ կա, որ ՀՀ-ում այն կարող համաճարակի վերածվել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ի՞նչ անի։ Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են», գրել է Բագրատյանը, հույս հայտնելով, որ օգտակար բան ասած կլինի։
«Բանակ։
- Հնարավորինս շատ արձակուրդներ տրամադրել զինծառայողներին։
- Արգելել տեսակցությունները հարազատների ու բարեկամների հետ (եթե վերջիններս պետք է գնան զորամաս)։
- Սահմանափակել շարային վարժությունները, շարային ստուգումները։
- Զորանոց ու ննջարան մտնելուց առաջ դեզինֆեկցիա անել հագուստը,
- Տրամադրել դիմակներ և լվացվելու միջոցներ,
- Երեք օրը մեկ զինվորներին տալ մեկական Արբիդոլի հաբ, ամենօրյա ռեժիմով ստուգել զինվորների ջերմությունը։
- ՀՀ ՊՆ-ին բավարար քանակի կորոնավիրուսային տեստեր տրամադրել։
Կալանավայրեր։
- Ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և ՀՀ-ից բացակայելը բացառվում է։
- Կամերաներում 2 հոգուց ավել պետք չէ թողնել։
- Սահմանափակել կալանավորների ամենօրյա զբոսանքները։
- Ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու դատարանների որոշման արդյունքում։
- Կալանավայրերում մնացածներին տրամադրել լվացման միջոցներ,դիմակներ, տրամադրել պրոֆիլակտիկ հաբեր, չափել ջերմությունը։
- Ամենօրյա լոգանքի հնարավորություն տալ բոլորին», գրել է Հրանտ Բագրատյանը եւ հետգրություն թողել.
«Վաղը և մյուս օրը կխոսենք տնտեսական միջոցառումների, բիզնեսին պետական օժանդակության, առևտրի, հանրային սննդի և ծառայությունների, կրթության, պետական ֆինանսների մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը