10 03 2020

Եղվարդի ծննդատունը գործում է․ 20 ծնունդ են արդեն ընդունել․ Ռոմանոս Պետրոսյան



Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եղվարդի ծննդատան հետագա ճակատագրին՝ նշելով, որ այն շարունակելու է գործել։

«Ծննդատանն այս պահին գրեթե ավարտվում են չափագրման աշխատանքները, աշխատանքները բարձր մակարդակով իրականացնում է «Երևան» նախագիծը։ Ծննդօգնության բաժինը, ծննդարանը և կանանց կոնսուլտացիոն բաժինը, ինչպես նաև ամբողջ նախասրահը վերանորոգելու ենք, վերազինենք ամբողջական գույքով։ Առնվազն երկու շաբաթվա ընթացքում վերջնական մրցույթի ենթակա փաստաթղթավորումը նախահաշվով պատրաստ կլինի, որից հետո օրենքով սահմանված կարգով մրցույթ կհայտարարվի՝ «Գնումների մասին» օրենքի համաձայն, մեկ ամսվա ընթացքում հայտերը կընդունվեն, հաղթողի հետ պայմանագիր կկնքվի, և աշխատանքները կմեկնարկեն»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ