Ծաղկաձորում այժմ բավական լավ եղանակ է, զբոսաշրջիկներն էլ բավականին շատ են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված Ծաղկաձորում առկա իրավիճակին: «Երեկ երեկոյան եմ շրջել քաղաքում, հյուրանոցներում բավական շատ ամրագրումներ են եղել կանանց տոնին: Կարող եմ ասել, որ առաջին օրը, այդ մի փոքրիկ խուճապային տրամադրությունները որ ունեցանք, լիարժեք կասեցվեցին, չեզոքացվեցին: Այս պահին Ծաղկաձորն իր բնականոն կյանքով ապրում է»,- ասաց մարզպետը:
Պետրոսյանն ասաց՝ Ծաղկաձորի քաղաքապետը Մարտի 8-ին ծաղիկներով գնացել է «Գոլդեն Փելես» և շնորհավորել կարանտինում գտնվող կանանց տոնը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը