Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Մարտի 8-ի տոնական օրը մեկնարկել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ կանանց եւ աղջիկներին շնորհավորելով։ Նա փողոցում ծաղիկներ է նվիրել եւ ջերմ շնորհավորանքներ հղել բոլոր կանանց։ Բալասանյանը եղել է նաեւ Արցախի նախագահի մյուս թեկնածուների գրասենյակներում, որտեղ եւս շնորհավորել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
Գարնանային այս օրը, բնության զարթոնքի եւ վերածննդի առիթով, նա նաեւ Ստեփանակերտում, Եղբայրական գերեզմանի հարեւան տարածքում, ծառատունկ է իրականացրել։ Գարնանամուտի խորհրդանշական այս ակցիայով Վ.Բալասանյանը պատվել է հանուն Արցախի հարատեւության բոլոր ընկածների հիշատակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը