07 03 2020

Իմ հերոս ժողովրդի կանայք, երախտապարտ եմ ձեզ․ Վիտալի Բալասանյան

Իմ հերոս ժողովրդի կանայք, երախտապարտ եմ ձեզ․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․

«Իմ հերոս ժողովրդի մայրեր, կանայք, քույրեր և դուստրեր,

ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, որ դուք արել եք այս տարիների ընթացքում:Ես երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, որ ծնել և դաստիարակել եք քաջազուն որդիներ:Ձեր օրհնությամբ և աղոթքներով մենք՝ ձեր զավակները, հաղթեցինք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում:

Իմ խոնարհումը բոլոր մայրերին և կանանց, որոնց զավակներն ու ամուսիներն իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի՝ Արցախ աշխարհի ազատագրության և պաշտպանության սրբազան գործին:

Ես երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ կանայք և քույրեր, որ սիրով և գորովանքով ձեր ամուսիններին և եղբայրներին ճանապարհում եք սահման, հայրենքը անառիկ պահելու և մեր ժողովրդի խաղաղ կյանքը պաշտպանելու համար:Լիահույս եմ, որ մեր դուստրերը, որպես ապագա առյուծածին մայրեր, արժանի կլինեն ծնողներին:

Շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին՝ Կանանց տոնի կապակցությամբ:Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք ամենուրեք և միշտ:Եղե՛ք հմայիչ ու գեղեցիկ:

Աստված ձեզ բոլորիդ պահապան:

Ձեր՝ Վիտալի Բալասանյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ