02 03 2020

7 օրում 201 արտակարգ դեպք է գրանցվել

7 օրում 201 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 24-ից մարտի 1-ը գրանցվել է 371 դեպք, որից 201-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 125 հրդեհի ահազանգ, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 11 դեպք. տուժել է 16 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 36 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 67 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 37 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ