Կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվը հասել է 3048-ի։ Այս մասին գրված է վիրուսի վերաբերյալ պաշտոնական կայքում։ Մարտի 2-ի դրությամբ, վարակվածների թիվը 89․073 է, բուժվածների թիվը՝ 45․ 095:
Բացի Չինաստանից, կորոնավիրուսով վարակվածներ կան ևս 71 երկրում, այդ թվում և Հայաստանում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի մեկ դեպք գրանցվել է Մարտի 1-ին։ Վարակը հայտնաբերվել է Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը