02 03 2020

Մեկուսարան ծառայող շենքի հետ կապված թյուրընկալում է առաջացել․ պարզաբանում

Մեկուսարան ծառայող շենքի հետ կապված թյուրընկալում է առաջացել․ պարզաբանում

Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել Առողջապահության նախարարությունը:

«Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։

Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը եւ մինչ այս պահը չէր գործում։

Հավելենք, որ շրջապատի համար որեւէ վտանգ չկա»,-ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ