Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություննների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի` ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված են համացանցում՝ www.police.am հասցեով, համապատասխան հղում առկա է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված է նաեւ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները որոնման հնարավորությամբ (ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում) որտեղ նշված է նաեւ այն տեղամասի համարը, որտեղ քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում մինչեւ 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը