26 02 2020

Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամից կրկին վատացել և վերադարձել ԲԿ․ News.am

Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամից կրկին վատացել և վերադարձել ԲԿ․ News.am

News.am-ը գրում է․ «Փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամը լրանալուն պես վիճակը կրկին վատացել է եւ նրան բերել են Նաիրի ԲԿ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Բժիշկները նրա գնալուց առաջ թուղթ են վերցրել, որ գնում ես բացառապես քո պատասխանատվության տակ, որովհետեւ դա չի եղել բժիշկների ցանկությունը կամ թույլտվությունը։ Պարզվեց, որ բժիշկները ճիշտ էին։ Տնային պայմաններում մարդը չի կարող ապաքինվել»,- ասաց Մկրտչյանը։

Նա հայտնեց, որ Գրիգորյանն այժմ հիվանդասենյակում է, որտեղ վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներն են միացված։

Հարցին՝ ինչո՞ւ Գրիգորյանը որոշեց տուն գնալ, եթե իրեն այդքան էլ լավ չէր զգում, պաշտպանը պատասխանեց. «Առողջական վիճակում փոփոխություն չկար, այդ պատճառով նա որոշեց գնալ տուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ