Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշանակում է արել՝ Արթուր Բերբերյանը դարձել է ՁԻԱՀ -ի կանխարգելման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մինչ այդ նա պաշտոնավարում էր Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում (Նարկոլոգիական կենտրոն)՝ որպես փոխտնօրեն, իսկ ավելի վաղ՝ Պետական եկամուտների կոմիտում տաս տարի օպերվարչության կապիտան է աշխատել:
Պետք է նկատել, որ այս նշանակումն ինչ որ իմաստով խախտել է առողջապահական համակարգում «հեղափոխության» բերած ավանդույթները․ նախ այն, որ Բերբերյանը ամենևին էլ հեղափոխական քայլողներից չէ և անպայմանորեն ընտրված չէ նախարար Թորոսյանի ընկերների կամ համակուսեցիների ցանկից:
Կարծիք կա, որ այս ՁԻԱՀ«ի կնետրոնի ղեկավարի յուղալի պաշտոնն այս երիտասարդին որպես պարգև է տրվել՝ Նարկոլոգիական կենտրոնում նրա էկոնոմ ռեժիմով աշխատելու և 52 մլն դրամ խնայողությամբ տարին փակելու համար:
Իսկ թե ինչու նախարար Թորոսյանը որոշեց այդուհանդերձ ՁԻԱՀ կենտրոնում ղեկավարի նշանակում անել՝ այն դեպքում, երբ այս օրերին Կառավարությունն ակտիվ քննարկվում է այս կառույցը Նորք ինֆեկցիոն կենտրոնի հետ միավորելու նախագիծը, դժվար է հասկանալ:
Հիշեցնենք․ մեկ ամիս առաջ նախարար Թորոսյանի բերած նախագծով Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում քննարկել էր «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ին միավորելու գաղափարը, և նախարարի կողմից որպես հիմնական պատճառաբանություն նշվում էր հետևյալ հիմնավորումը․ «ՁԻԱՀ-ին զուգորդող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք: Բացի այդ՝ այս միավորումով ակնկալվում է, որ նկարագրված վերակազմակերպումը կնպաստի նաև մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության վերացմանը»:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը