06 02 2020

Ստամբուլում ավիավթարի հետևանքով 3 զոհ կա



Ստամբուլի Սաբիհ Գեքչենի անվան օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով կա 3 զոհ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ինքնաթիռում 183 մարդ է եղել, տուժել են 179-ը: 

Ավիավթարի պատճառ են դարձել վաղ եղանակային պայմանները՝ հորդառատ անձրևը։

Նահանգապետի խոսքով՝ տուժածների վիճակը, բացի 1-2 հոգուց, մտահոգություն չի առաջացնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ