ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մահացած զինծառայողների վրդովված հարազատներին ասաց, որ Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքն իր համար ինքնասպանություն չէ։
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Ես հետեւելու եմ էս գործին»,- ասաց նա՝ կոչ անելով դադարեցնել բողոքի ակցիան։
«Եկեք թարգենք էս ամեն ինչը, սա մեզ պատիվ չի բերում, ոչ քեզ, ոչ քո զավակին, առաջին հերթին, ոչ քո երկրին: Ես ասում եմ, որ ինձ համար, էն տեղեկությունները, որ ես ունեմ, էն հանգամանքները, որի մասին իմացել եմ, ինքն ինքնասպան չի եղել: Մի բան էլ ես ասեմ, ինքը ինչ-որ ֆիզիկապես եղել է, ես չգիտեմ, բայց բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են կրում, որովհետեւ չեն հետեւել պատշաճ ձեւով եւ պատասխանատվություն են կրելու ե՛ւ կարգապահական, ե՛ւ քրեադատավարական գնահատական ստանալուց հետո, էդքանը ես ձեզ վստահեցնում եմ: Ինձ չհավատալու որեւիցե առիթ չունես դու»:
Նշենք, որ հարազատները ցանկանում էին մահացած զինծառայողի դին տեղափոխել Պաշտպանության նախարարություն, սակայն նախարարի հետ խոսելուց հետո հետ վերադարձան գյուղ՝ հուղարկավորելու զինվորին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը