Հունվարի 31-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը, տոնում էր ծննդյան 66 ամյակը: Ծննդյան օրվա առիթով տիկին Բելլա Քոչարյանը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ՝ սոցիալական տարբեր հարթակներում: Ընտանիքի անդամները՝ Գայանե Քոչարյանը, Վիգեն Չաթինյանը՝ աղջկա ամուսինը, Լևոն Քոչարյանը, Սիրուշոն՝ Լևոն Քոչարյանի կինը, Զարուհի Բադալյանը՝ Սեդրակ Քոչարյանի կինը, նկարներ են հրապարակել Բելլա Քոչարյանի հետ՝ շնորհավորելով նրան։ Մասնավորապես Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան հրապարակել է տեսանյութ՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր իմ ուժեղ մամա»: Երգչուհի Սիրուշոն էլ սկեսրոջ հետ լուսանկար է հրապարակել՝ հետևայլ գրառմամբ. «Կյանք ու կռիվ տեսած... Ուժեղ հայ կնոջ վառ կերպար։ Ծնունդդ շնորհավոր»:
Ստորև ներկայացնում ենք ընտանիքի անդամների հրապարակած լուսանկարներն ու շնորհավորանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը