Փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար, որն օգտագործման ենթակա չէր , սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք Ձեզ , որ սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար , որն օգտագործման ենթակա չէր , սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։16 -ին, մարվել ՝ 08։52-ին։
Հավելեմ նաև, որ դեպքից տուժածներ չկան»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը