01 02 2020

Տաքսու վարորդին ծեծելու քրգործը նախաքննության փուլում է. Նաիրա Հարությունյան

Տաքսու վարորդին ծեծելու քրգործը նախաքննության փուլում է. Նաիրա Հարությունյան

Երևանում տաքսու վարորդին ծեծած «Բրաբուսի» վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով, այն է՝ խուլիգանություն։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Այս մասին Yerevan.Today-ին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Քրեական գործը նախաքննության փուլում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում «Բրաբուսը» հարվածում է դիմացից ընթացող տաքսուն, իսկ հետո մեքենայից իջնում է վարորդն ու սկսում հարվածել տաքսու վարորդին:

Համացանցում այն դատապարտվեց, իսկ երբ «հերոսը» բերման ենթարկվեց ԱԺ մի քանի պատգամավոր գրեց, որ «նոր Հայաստանում» անպատժելի մարդ չկա և այլն և այլն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ