Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է բերման ենթարկվում նախօրեին Պռոշյայան փողոցում տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes G-ի (Բրաբուս) վարորդին:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։
«Բրաբուսի» համարանիշներն են՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. « G class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի։ Ոչ ոք անպատիժ չի կարող մնալ։ Շնորհակալություն ոստիկանությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը