31 01 2020

Մենք ուղղակի չենք կարող վստահել դատախազությանը. Հովհաննես Խուդոյան



Հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանն անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է ճիշտ նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութեր պահանջելը, պատասխանեց. «Այնքանով, որ դա անհրաժեշտ է պաշտպանության իրավունքը լիարժեք իրականացնելու համար: Եվ շատ կարևոր մի բանի ձեր ուշադրությունը հրավիրեմ. այս գործի նյութերը, երբ առանձնացվել են, ուղարկվել են մեզ: Այդ նյութերում առկա է ամեն ինչի մասին՝ սկսած 2008 թվականի հրացաքննություններից, մոտ 12-13 հատոր մահացած անձանց սպանությունների հանգամանքների վերաբերյալ կիսատ գործի նյութերն են, որոնք որևէ բացատրություն չենք  ստացել, թե ինչ կապ ունեն գործի հետ, բայց մեղադրական եզրակացության մեջ ընդհանրական ինչ-որ ձևակերպումներ են տրված և այլնի մասին»: 

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում հունվարի 31-ին Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի էր ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:

Փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունն ավարտվեց, իսկ դատավորը որոշումը կհրապարակի փետրվարի 3-ին ժամը 10.00-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ