20 01 2020

Ծնելության խթանմամաբ 5 մլն դառնալը իրատեսական չէ․ Սիսակ Գաբրիելյան



«Այսօրվա գործող օրենքով, եթե անձը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, ստանում է որոշ արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադառնալու դեպքում, բայց այստեղ կա մի նրբություն, ինչը օրենքի տառացի մեկնաբանման դեպքում նույն հայրենադարձների մոտ առաջացնում է որոշակի խնդիրներ, տարընթերցման տեղիք է տալիս: Մենք նախ 5 տարվա սահմանաչափը նվազեցնում և դարձնում ենք 3 տարի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը խմաբկցության պատագամոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով Հայրենադարձների անձնական իրերը մաքսատուրքից ազատելու օրենքի նախագծին։

Նա նշեց, որ նոր փոփոխությամբ մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ՀՀ-ում ունեն հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի չեն ապրել Հայաստանում և ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ