ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի սպանությունից հետո սոցիալական տարբեր ցանցերում ակտիվ քննարկումներ սկսվեցին: Որոշ քաղաքական և հասարակական գործիչների էլ նկատեցինք ԱԱԾ նախկին ղեկավարի տան մոտ, որտեղ այս պահին քննչական գործողություններ են կատարվում: Այստեղ էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ով չէր կարողանում զսպել իր հուզմունքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը