«Ներկայումս Քրեական օրենսգիրքն այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, և այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա´մ հասարակական, պետական անվտանգությունը, կա´մ մարդու սահմանադրական իրավունքները», լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունը ո´չ այդպիսի գործառույթ ունի, ո´չ լիազորություն, առավել ևս պարտականություն չունի, ենթադրենք, հայտնաբերեցին այդ անձին, ի՞նչ պետք է անենք, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: Ես կարծում եմ, որ «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են խնդրի առաջ, որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք»,-ասաց նա և նշեց, որ հիմա չկա որևէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը