Ryanair ընկերության Միլան-Երևան առաջին չվերթի լուսաբանման համար թռիչքուղուն մոտենալու հնարավորություն տրվեց միայն Հանրային հեռուստաընկերության լրագրողին։
Տաթևիկ Ռևազյանի և մյուս ԶԼՄ-ների լրագրողների միջև բանավեճ սկսվեց։
Լրագրողները դժգոհություն հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ով ի պատասխան ասաց․ «Կենտրոնացեք հիմա ուղեւորների վրա, Հայաստանը լավ ներկայացրեք և հետո մենք հասկանանք՝ ինչ է եղել։ Տեղում մենք ոչինչ չենք հասկանա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը