12 01 2020

Երևան-Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է

Երևան-Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է

Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերությունը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթը չեղարկել է անվտանգության նկատառումներից ելնելով: Ավիաընկերության հաղորդագրության մեջ ասվում է․

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30:

Հարգանքներով Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերություն»,-ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ