10 01 2020

Իրան-Հայաստան մեկ չվերթ չեղարկվել է․ Քաղավիացիա

Իրան-Հայաստան մեկ չվերթ չեղարկվել է․ Քաղավիացիա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունվարի 10-ի "Armenia Airways" ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Մինչդեռ, "UR" ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ