08 01 2020

Ինչ անում են ժողովրդի համար են անում․․․ Մարալիկին հիվանդանոց պետք չէ․ Միհրդատ Մադաթյան

Ինչ անում են ժողովրդի համար են անում․․․ Մարալիկին հիվանդանոց պետք չէ․ Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տիկնայք և պարոնայք Մարալիկին հիվանդանոց պետք չէ։

17 գյուղական համայնքներ սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում։ Կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար, ծննդկանները պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր:

Ընդհանուր առմամբ ծննդատանը անհրաժեշտ 18 մլն դրամի հատկացումը Առողջապահության նախարարությունը որոշել է «խնայել»։ Այս ֆոնին անպայման պետք է նշել, որ Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65.000.000 դրամ է (մոտ 3.5 տարվա ծննդատան բյուջեն), որից միայն 14.834.904 դրամ (համարյա 1 տարվա ծննդատան բյուջե) պարգևավճար ստացել է նախարար Արսեն Թորոսյանը՝ 2019 թվականի 10 ամիսների ընթացքում։

Դե իհարկե, "թավշյա թորոսյանն" ավելի կարևոր է, քան շրջանի ծննդկաններն ու ծննդատան աշխատակիցների մեծ բանակը... Վերջիններս հո "թավշյա" չեն... ԱԴԱՐ Ա, ԱՐԴԱՐ։ ԻՆՉ ԱՆՈւՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՆՈւՄ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ