08 01 2020

Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 167 ուղևորները մահացել են

Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 167 ուղևորները մահացել են

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի ենթարկված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով իրանական ԶԼՄ-ներին։

Հիշեցնենք, որ  Թեհրանում վթարվել է ուկրաինական ուղևորատար օդանավ՝ 180 ուղեւորներով և անձնակազմի անդամներով։

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի է ենթարկվել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական խնդիրների պատճառով։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ