168.am-ը գրում է․ «Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսը։
«Փաստորեն «բռնվել» եմ, հա՞,- կատակեց նա՝ հավելելով,- Այո, իմ անդամակցությունը Հանրային խորհրդին դադարեցրել եմ, այնտեղ ինձ մի տեսակ չեմ գտնում, կան խելացի շատ մարդիկ, կարծում եմ՝ նրանք շատ ավելի օգտակար կլինեն։ Ես մի տեսակ չսովորող ուսանողի եմ նման, ով ապրիլից Հանրային խորհուրդ չի գնացել։ Շատ եմ հարգում Վազգեն Մանուկյանին ու նրա դուրս գալուց հետո որոշեցի, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես նույնպես դուրս գամ»։
Նա նաև հավելեց, որ ժամանակը քիչ է, քանի որ այլ գործեր է կատարում, ուստի Հանրային խորհրդից դուրս գալը ճիշտ է համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը