23 12 2019

Եթե «ԿամԱԶ»-ները չնվիրեին, աղբահանության խնդրի լուծումը կերկարեր․ Մեսչյան

Եթե «ԿամԱԶ»-ները չնվիրեին, աղբահանության խնդրի լուծումը կերկարեր․ Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, օր «Ազատություն TV»-ի հետ զրույցում անդրադառնալով նվեր ստացած «ԿամԱԶ»–ների դիմաց քաղաքապետարանի կողմից որոշ ընկերությունների շինթույլտվություններ տրամադրելու թեմային, նշել է․

«Եթե ես զգայի, որ կոռուպցիոն նոր տարբերակ է սկսվում, ապա լուրջ կվերաբերվեի դրան, բայց ամեն ինչ շատ սահուն եղավ։ Ամենակարևորը՝ քաղաքը ազատվեց աղբից։ Աղբի խնդիրը լուծելու համար  պատերազմական ռեժիմի աշխատանք էր պետք կատարել։ Եթե այդ կարգավորման ընթացքում ինչ-որ բաներ են եղել, որ որոշ մարդկանց դուր չի եկել, ապա կներեք, բայց ես ավելի շատ մտածում եմ մեր երեխաների մասին, որ աղբի կողքով չանցնեն, քան այդ ինչ-որ խոսակցությունների։

Եթե «ԿամԱԶ»–ները չնվիրեին՝ աղբահանության խնդրի լուծում մի քիչ ավելի կերկարեր։ Շինթույլտվության հետ ոչ մի կապ չկա։ Ինչի համար աղբահանության այն ծրագիրը, որ վերջապես կառուցապատողների վրա որոշակի սոցիալական պարտավորություն դնել, բարձրացվեց ավագանիների կողմից, ԱԺ-ի կողմից։ Մենք գիտենք, որ ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ, և պետք է աղբյուրներ գտնենք, որպեսզի կարողանանք որոշակի հարցեր լուծել»,- ասաց Մեսչյանը՝ հավելելով, որ մեքենաների տրամադրումը  կոռուպցիա չէր, քանի որ անձնական շահ չկար։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ