Դեկտեմբերի 21-ին Երևանում արդեն 11-րդ անգամ տեղի ունեցավ Christmas Fest-ը՝ ամանորյա ցուցահանդես-վաճառքը:
Տաղավարներում հայ մասնագետները ներկայացնում էին իրենց ձեռագործ աշխատանքները՝ զարդեր, խաղալիքներ, տարբեր ուտեստներ։ Բոլոր տաղավներում գերիշխում էր ամանորյա տրամադրությունը։
Ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ Մարիաննա Բեկչյանի խոսքով` ցուցահանդեսին հաջորդող վիճակահանության հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով։ «Տարիների ընթացքում մասնակիցները եռակի ավելացել են։ 8 տարի առաջ շատ էժանագին էր գնահատվում ձեռքի աշխատանքը, հիմա Հայաստանում այսպիսի ցուցահանդեսների միջոցով այնպես ենք անում, որ մեր մասնագետների աշխատանքը գնահատվի»,- Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց Բեկչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը