Դեկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտ՝ 3 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հա, Մեղվահովիտ գյուղի մոտ՝ 10 հա, Փամբակ գյուղում՝ 300 քմ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին` մոտ 100 հա,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 6000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 3200 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը