18 12 2019

Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել Մարիամ Փաշինյանի սկանդալային գնումը

Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել Մարիամ Փաշինյանի սկանդալային գնումը

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցից տեղեկացել է, որ Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ հենց ինքը՝ Պետրոս Ղազարյանն է աշխատավարձ ստանում պետական միջոցներից և իր կարծիքը կամ մեկնաբանությունը պետք է բալանսավորված լինի և չպետք է նախապատվություն տա որևէ կողմի։

Տվյալ դեպքում, հստակ երևում է լրատվականի պետի կողմնակալ վերաբերմունքը հարցին։ Գրառումը պարունակում է մեկնաբանություն մի հարցի վերաբերյալ, որի պարագայում Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարի պետք է պահպաներ չեզոքություն։

Պետրոս Ղազարյանի կարծիքով՝ ընդամենը մեկ մեքենա են գնել և ոչ թե բիզնես են տվել վարչապետի դստերը։ Համացանցում արդեն իսկ հայտնվել են Պետրոս Ղազարյանի գրառմանն ուղված մեկնաբանություններ, որոնցում նշվում է, որ վարչապետի աշխատակազմում բազմաթիվ մեքենաներ կային և կարիք չկար պետական միջոցներից նոր գնում կատարել։

Մեկ այլ մեկնաբանության համաձայն, ի՞նչ վտանգ պետք է սպառնա Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ և ամենասիրված ղեկավարի ընտանիքին։«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը, զերծ մնալով մեքենայի գնման մասին մեկնաբանություններից, հորդորում է Պետրոս Ղազարյանին զբաղվել Հանրային Հեռուստաընկերության հարիր՝ անկողմնակալ և չեզոք լրագրողական աշխատանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ