Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դեռ սև ցուցակում չի ներառել, որոշումը կկայացվի մայիսին: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Նոյեմբերի 20-ին մեզ կանչեցին այդ հանդիպմանը,երբ մենք կարող էինք ընկնել սև ցուցակ, բայց դա տեղի չունեցավ, որովհետև շատ լավ ելույթ ունեցանք, երկու ժամվա հանդիպում, բոլոր հարցերին շատ լավ պատասխանեցինք: Իրենք համարեցին, որ հիմա պետք չէ ավիաընկերությունը սև ցուցակում ներառել: Իրենց կողմից որոշում կայացվեց, որ փետրվարին գան Հայաստան, հետո մեզ կկանչեն մայիսին, որպեսզի վերջնական որոշում կայացնեն»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ երկար տարիներ ոլորտում շատ բան չի արվել. «Մենք շատ գործ ունենք անելու, այն, ինչն իրականում որպես պետություն մի տասը տարի առաջ պետք է անեին»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը