15 12 2019

Հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին. իրավաբան

Հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՍՆՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դեռ սույն թվականի հունվարի 15-ին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ մեդիաների 90%-ն իրենց վերահսկողությունից դուրս են։

Առաջին հայացքից այս անմեղ ու միամիտ հայտարարություն անողը կթվար որ սրտի մեծ ցավով է ասում այդ մասին, բայց արի ու տես որ այս լալագին խոսքերն արտաբերելիս Փաշինյանն արդեն իսկ ամբողջությամբ իրենով էր արել իր սփռվածությամբ ու լսարանով երկրի թիվ 1 հանրային ալիքը։

Չնայած մեծ չափերի հասնող գրաքննությանն ու տարբեր ԶԼՄ-ներում կատարված խուզարկություններին ու առգրավումներին, օբյեկտիվ խոսքը շարունակում էր հնչեցվել, որքան էլ որ դա իշխանության քիմքին հաճո չլինի։

Եվ ահա, գործող իշխանությունը շրջանառության մեջ դրեց մի տխրահռչակ նախագիծ, որը մասնավոր Հ/Ը-ների գլխին կախված Դամոկլյան սուր է։

E-drft.am կայքում ներկայացվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Հանրային հեռուստաընկերությանը թույլատրվում է վճարովի գովազդ հեռարձակել։

Նախագծում թերևս ամենազավեշտալին այն է, որ ուղիղ եթերի միացման վայրերում տեղ գտած գովազդները՝ անկախ տարածման ձևից, չեն համարվում հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող գովազդ:

Հերիք չէ այս նախագծով մասնավոր հեռուստաընկերություններից կփախցվեն մեծ թվով գովազդատուներ, մի հատ էլ հանրային հեռուստաընկերությանը կընձեռնվի լայն հնարավորություն կոռուպցիոն խոշորագույն գործարքների համար։

Կարծում եմ պարզ է, թէ պետական ֆինանսավորում ունեցող և միայն Նիկոլ Փաշինյանի ստատուսները ցիտող հեռուստաընկերությունը մասնավոր հեռուստաընկերությունների հաշվին հարստանալով ինչ ծածուկ նպատակ է հետապնդում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ