Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը՝ Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ:
Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր և կարծես այդ խնդիրը լուծվում է:
Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում:
Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը