09 12 2019

Վիզա ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին ԱՄՆ-ն մերժում է

Վիզա ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին ԱՄՆ-ն մերժում է

ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է 2019-ին ԱՄՆ մեկնելու համար զբոսաշրջության, բիզնես ուղևորությունների ոչ ներգաղթային վիզաների մերժման տվյալները։ Սա մուտքի արտոնագրի՝ երկար ժամանակով երկրում մնալ թույլատրող ձևը չէ։ Այս մասին հայտնում է  Rusarminfo-ն:

Այս տեսակի վիզա ստանալու հարցում ՀՀ քաղաքացիները մերժում են ստացել 51.65% դեպքերում: Ցուցանիշով հայերը հետխորհրդային երկրների ցանկի մեջտեղում են։

2019թ․ հետխորհրդային երկրներից ամենաշատը ԱՄՆ-ն մերժել է Ուզբեկստանի քաղաքացիներին՝ 68,06%): Երկրորդը Ղրղզստան է՝ 67,75%, երրորդը՝ Վրաստանը ՝63,85%։

Համեմատաբար ցածր է Ադրբեջանի՝ 25,43%, Բելառուսի՝ 21,93%, Էստոնիայի՝ 24,81%), Լատվիայի՝ 18,98% և Լիտվայի 18,67% քաղաքաղիների մերժումները: ԱՄՆ-ն հազվադեպ է մերժում ՌԴ քաղաքացիներին՝ 15,19%):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ