ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ծածուկ օրենքի նախագիծ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված:
Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:
Այսինքն`այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք:
Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի…
Ես դեմ եմ քվեարկել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը